Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես հրաժարվում եմ հարցերին պատասխանելուց և եզրափակիչ ելույթից. Արթուր Ղազինյան

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հրավիրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, և օրակարգի հարցերից մեկը դարձյալ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն էր:

«Հայաստան» դաշինքը արդեն ութերորդ անգամ այդ պաշտոնում ներկայացրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

«Ես նշել եմ երկու հիմնական սկզբունք այս հարցի վերաբերյալ. «Հայաստան» դաշինքի դիրքորոշումն այն է, որ իշխանությունը չի կարող ընդդիմությանը ստիպել փոխելու իր թեկնածուին, որքան էլ որ թեկնածուն իշխանության սրտի մեջ տեղ չունի: Մենք ունենք թեկնածու, դուք ունեք առարկություն այդ թեկնածուի նկատմամբ, հետևաբար մեր իրավունքն է ներկայացնել թեկնածություն, ձեր իրավունքն է մերժել»,- նշեց հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանը:

Նա հիշեցրեց, որ հնչել է 60-ից ավելի հարց ու արձագանք, 30-ից ավելի ելույթ. «Ես հրաժարվում եմ հարցերին պատասխանելուց և եզրափակիչ ելույթից: Արագ այս հարցը փակենք և անցնենք բովանդակային հարցերին»: