Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան
Քաղաքականություն
14:21, 08 май 2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրառում է կատարել՝ ափսոսանք հայտնելով, որ մի քանի հոգևորականի պատճառով Հայ եկեղեցին գրում է իր պատմության խայտառակ էջերից մեկը։

«Սա պայքար է պետության ու պետականության դեմ, պայքար է Հայաստանի ինքնիշխանության դեմ։

Պետության դեմ այս գրոհը միանշանակ չի հաջողելու, բայց այլ հարց է, թե Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել՝ սեփական ժողովրդին խաբելու, մոլորեցնելու ու հակապետական քաղաքականությամբ զբաղվելու համար»,- գրել է նա: