Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ վարչապետի խոսքերը մանիպուլացնելն ու իշխանության զավթման նպատակով ալիք բարձրացնելը ոչ այլ ինչ են, քան հակապետական սրիկայություն. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի խոսքերը մանիպուլացնելն ու իշխանության զավթման նպատակով ալիք բարձրացնելը ոչ այլ ինչ են, քան հակապետական սրիկայություն. Տարոն Չախոյան
Հայաստան
21:16, 14 сентябрь 2022
ԱԺ-ում իր ելույթի ժամանակ վարչապետ Փաշինյանը պարզ հայերենով հստակ ասել է. «Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ: Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29,800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-Կառավարություն հարցուպատասխանից հետո շահարկումներին:
 
«Տեղեկացնեմ, որ այս պահին որևէ փաստաթուղթ չկա և որևէ փաստաթուղթ չի քննարկվում ստորագրման համար:
 
Ոմանք նենգորեն ու չարամտորեն խեղաթյուրելով վարչապետի խոսքերը փորձում են երկրում ստեղծված իրավիճակում հակաիշխանական ալիք ձևավորել, այնինչ վարչապետն էլ իր խոսքում շեշտել է, որ չի պատրաստվում ստորագրել մի թուղթ, որը կհակասի Հայաստանի պետական շահերին:
 
Իսկ Հայաստանի սահմանների վրա ադրբեջանական ագրեսիայի պարագայում ու երկրում ստեղծված այս իրավիճակում վարչապետի խոսքերը մանիպուլացնելն ու իշխանության զավթման նպատակով ալիք բարձրացնելը ոչ այլ ինչ են, քան հակապետական սրիկայություն»,- գրել է Չախոյանը: