Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աստծուց պատմական արդարություն պահանջելու փոխարեն առաջարկել այլընտրանք․ Արուսյակ Ջուլհակյան

Աստծուց պատմական արդարություն պահանջելու փոխարեն առաջարկել այլընտրանք․ Արուսյակ Ջուլհակյան
Քաղաքականություն
16:01, 09 май 2024
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կրկնում եմ մեկ ամիս առաջ ԱԺ ամբիոնից ասածս:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հայ ժողովրդին որպես հայրենիք, որում, որով և որի համար վերջինս պետք է ապրի և անհրաժեշտության դեպքում զոհվի, առաջարկում է Հայաստանի Հանրապետությունը՝ իր 29743 քկմ-ով: 

Եվ ես հրավիրում եմ մեր խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքական, հանրային գործիչներին նեղսրտելու, անպտուղ քննադատելու, ոտքերը գետնին խփելու, Աստծուց պատմական արդարություն պահանջելու փոխարեն առաջարկել այլընտրանք: Հայտարարեք, թե որն  է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը: Հայաստանի Հանրապետության ինչպիսի ուրվագիծ, ինչպիսի սահմաններ եք առաջարկում ապրելու և անհրաժեշտության դեպքում զոհվելու համար: Եվ, եթե ձեր առաջարկածը տարբեր է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից, բայց նաև փոքր է, օրինակ, Մեծ Հայքից, պետք է խնդրեմ բացատրել՝ ինչու: Հո դուք հողատու չե՞ք: