Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացի Բագրատը գիտի քաղաքականությունը դեռ իրենց իմացած քուչի շուստրիությունն է․ Սաֆարյան

Քաղաքացի Բագրատը գիտի քաղաքականությունը դեռ իրենց իմացած քուչի շուստրիությունն է․ Սաֆարյան
Քաղաքականություն
20:12, 09 май 2024
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քաղաքացի Բագրատը գիտի քաղաքականությունը դեռ իրենց իմացած քուչի շուստրիությունն է' ճանապարհին լրատվամիջոցներով ասի' «չէ, չէ, ինչ եք ասում, ես Փաշինյանի հրաժարական չեմ պահանջում», հետո գա Երևան հրապարակում կանգնի ու թե «խաբեցի, խաբեցի, մի ժամ ժամանակ եմ տալըս, Փաշինյան» ...

Այ էսպես էլ մատերը խաչած աղոթել են Աստծուն, մտածեթ, թե կֆռռցնեն շուստրի տղերքով...

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել...»