Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2 օր է՝ Տավուշում ինչ-որ անծանոթ գիշերային այցելուներ են շրջում գյուղեգյուղ․ Ստյոպա Սաֆարյան

2 օր է՝ Տավուշում ինչ-որ անծանոթ գիշերային այցելուներ են շրջում գյուղեգյուղ․ Ստյոպա Սաֆարյան
Հայաստան
23:50, 08 май 2021
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ծանոթս տեղյակ է պահում, որ 2 օր է՝ Տավուշում ինչ-որ անծանոթ գիշերային այցելուներ են շրջում գյուղեգյուղ, փորձում հանդիպել մարդկանց, որ գումարով ամեն մեկը 5 մարդ բերի Երևան՝ միտինգի։ Մի՞թե մեր ժողովուրդը թույլ կտա, որ մարդկանց ու երկրին ստրկացնող փողային բազարն ու խղճի, քվեի առուծախը, որից գոնե ազատվել էինք 2018-ին, նորից վերադառնան։ Մ՞իթե մարդիկ չեն հասկանալու, որ ինչ-որ խմբի իշխանության համար իրենց տրվող նման թուլափայերը հենց պատերազմում մե՛ր լավագույն դեպքում 20-րդ դարակեսի բանակի, իրենց, մեր «անվտանգության» ու կորցրած հազարավոր անգին կյանքերի փողն է, իսկ կորսված հայրենիքն ու սուրբ արյու՛նն էլ դրա համար մեր արժանի պատի՞ժը։ Հուսով եմ՝ հասկանում ենք…»։