Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ն ավելի քան 600 մլն դոլարի օգնություն է հատկացրել Աֆղանստանին

ՄԱԿ-ն  ավելի քան 600 մլն դոլարի օգնություն է հատկացրել Աֆղանստանին
Քաղաքականություն
19:31, 13 сентябрь 2021
ՄԱԿ-ն  ավելի քան 600 մլն դոլարի (434 մլն ֆունտ ստեռլինգ) օգնություն է հատկացրել Աֆղանստանին՝ նախազգուշացնելով, որ երկիրը կանգնած է մեծ հումանիտար ճգնաժամի առջև:
 
Ժնևում կայացած համաժողովին այն կոչ է արել միջազգային հանրությանը աջակցություն ցուցաբերել երկրին:
 
«Տասնամյակներ շարունակ պատերազմի հետևանքները կրելուց և այդքան տառապանքներ տեսնելուց հետո աֆղանցիներն ապրում են իրենց համար թերևս ամենավատ ժամանակները»,-ասել է գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: 
 
ՄԱԿ-ը նշում է, որ 600 միլիոն դոլարի աջակցությունը միլիոնավոր մարդկանց  կյանքում «կենսական նշանակություն» կունենա: 
 
Իր բացման խոսքում Գուտերեշը Աֆղանստանում հումանիտար ճգնաժամն անվանել է «սպասվող աղետ»։ Նա նշել է, որ Աֆղանստանի բնակչությունը հուսահատության մեջ է ու օգնության կարիք ունի:
 
«Այսօր յուրաքանչյուր երրորդ աֆղանցի չգիտի, թե որտեղից հայթայթի իր սնունդը։ Աղքատության մակարդակն աճում է, հանրային ծառայությունները ձախողման եզրին են: Հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են լքել իրենց տները, ու միևնույն ժամանակ, Աֆղանստանին սպառնում է  սաստիկ երաշտ, ինչը երկրորդ անգամ կթուլացնի երկիրը՝ վերջին չորս տարվա ընթացքում: Շատերը կարող են սննդի խնդիր ունենալ մինչև այս ամսվա վերջ, քանի որ ձմեռը մոտենում է»,- զգուշացրել է նա:
 
Հիշեցնենք, որ դեռևս  օգոստոսին   իսլամիստ գրոհայինների կողմից Աֆղանստանի գրավումը, ավելի քան 550,000 մարդ  է ստիպված եղել լքել իրենց տները՝ մարտերի պատճառով: Մոտ 3.5 միլիոն մարդ էլ ներկայումս երկրի ներսում՝ ներքին տեղահանված է համարվում:
 
Նշենք, որ ՄԱԿ-ը դիմել է թալիբներին՝ խնդրելով  օգնություն տրամադրող իր աշխատակիցներին Աֆղանստան անարգել մուտք գործելու հնարավորություն տալ:
 
Սյուզի Սիրականյան