Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոլորը գիտեն՝ ով է այս դահլիճում կոռումպացված և ով որտեղից է սնվում․ Ալեն Սիմոնյանը՝ իր հանգստի շուրջ շահարկումների մասին

Բոլորը գիտեն՝ ով է այս դահլիճում կոռումպացված և ով որտեղից է սնվում․ Ալեն Սիմոնյանը՝ իր հանգստի շուրջ շահարկումների մասին
Քաղաքականություն
17:54, 14 сентябрь 2021
Այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսքն ուղղելով ընդդիմադիր գործիչներին՝ նշեց, որ նման ընդդիմադիր գործունեությունը բոլոր տեսակի իշխանությունների համար նվեր է․ «Այս գործունեությունը, այս բառապաշարը, այս տրամաբանությունը որը այս ժամանակահատվածում դրսևորվում է, դրանից իշխանությունը շահում է։ Երբ ՀՀ օրհներգը հնչում է, և օրհներգից հետո պատգամավորը հարցնում է իմ հանգստի մասին, դա կարող է միայն հետաքրքրել խոհանոցում կան Ֆեյսբուքում նստած ձեր և մեր ինչ-որ քանակությամբ մարդկանց, բայց քաղաքական առումով դրանք զրո նշանակություն ունեն, որովհետև բոլորը գիտեն, թե ով է մեր երկրում և այս դահլիճում կոռումպացված»։

ԱԺ նախագահի խոսքով՝ այդ հանգստին հաջորդել է 11 բարձր հանդիպում Վիեննա քաղաքում, որոնք ունեցել են քաղաքական նշանակություն, բայց ընդդիմությունից որևէ մեկը դրանից չի խոսում։ 

«Ես զարմանում եմ, որ նոր փորձ կատարվեց օրակարգ մտցնել՝ Վազգեն Սարգսյանի հետ կապված ինչ-որ հայտարարություններ։ Վազգեն Սարգսյանը դա արժեք է, մեր ազգային հերոսն է, և այս դահլիճում որևէ մեկը չի փորձելու և չի փորձի այդ արժեքներին որևէ բան ասել»,-ասաց նա ու հավելեց, որ պատմության մեջ մնալու առումով բնականաբար Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պատմության մեջ կմնան՝ Վազգեն Սարգսյանը իր ձևով, պարոն Քոչարյանը՝ իր ձևով, իսկ թե ինչ ձևով՝ դա արդեն շատ տարբեր և վիճելի խոսակցություն է։