Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իմացա, որ Անգեղակոթի ճանապարհի նորոգման մեկնարկը դրվել է․ Սյունիքից նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյան

Իմացա, որ Անգեղակոթի ճանապարհի նորոգման մեկնարկը դրվել է․ Սյունիքից նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյան
Քաղաքականություն
14:54, 17 сентябрь 2021
Նախորդ գումարման ԱԺ-ի «Լուսավոր Հայաստան»  խմբակցություն պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Իմացա, որ Անգեղակոթի ճանապարհի նորոգման մեկնարկը դրվել է։

ԱԺ-ում շատ եմ խոսել այդ ճանապարհի նորոգման անհրաժեշտության մասին ու...

Չի կարող արդյունք չլինել, եթե պայքարում ես,խոսում, պնդում, համոզում։ Ահա՝ ինչի է պետք կառուցողականությունը...

Մի առիթով ասել եմ, եթե ամեն պաշտոնյա իր տարածաշրջանի կամ իրեն վստահված աշխատանքի շրջանակում մի քանի գործ առաջ գցած լիներ ժամանակին՝ խնդիրների օվկիանոսում չէինք խեղդվի։

Կառավարությունն ինձ մի խոստում էլ է տվել՝ Որոտանի ջրային հայելիների մաքրումը։

Ես պատրաստվում եմ առանց մանդատի շարունակել իմ պնդումները նաև այդ խնդրի լուծման հարցում։

Տեսնենք՝ ինչ կստացվի։

Իսկ առայժմ՝ հաջողություն ճանապարհաշինարարներին։ Կարճ ժամանակ անց կասեմ՝ բարի ճանապարհ սահմանի պռնկին ապրող իմ հայրենսկիցներ։