Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդին ներկայացրել է եռակողմ հանդիպման արդյունքները

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդին ներկայացրել է եռակողմ հանդիպման արդյունքները
Քաղաքականություն
11:12, 27 ноябрь 2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ տեսակապի միջոցով օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ. հաղորդում են Կրեմլի պաշտոնական կայքից:


ԱԽ  նիստում, ի թիվս այլ հարցերի, Պուտինն անդրադարձել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներին:

«Համառոտ կտեղեկացնեմ ձեզ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ արցախյան կարգավորման շուրջ իմ քննարկումների արդյունքների և գործընկերների հետ այսօրվա աշխատանքի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում երեկ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ԼՂ հարցով համատեղ հայտարարություն ընդունվեց: