Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտունիում քոչարյանականները թաքնվում են «Ալաշկերտ» դաշինքի անվան տակ

Մարտունիում քոչարյանականները թաքնվում են «Ալաշկերտ» դաշինքի անվան տակ
Քաղաքականություն
20:00, 01 декабрь 2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։
 
 Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացվող համայնքում ևս այդ օրն ընտրություններ են անցկացվելու, որտեղ առաջադրվել է վեց քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ալաշկերտ» կուսակցությունների դաշինքը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Արդար Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայաստանի կոմունիստական» կուսակցությունը։

 Մարտունիից Civic.am-ին ուշագրավ տեղեկություն են հայտնել «Ալաշկերտ» դաշինքի ցուցակը գլխավորող Սեդրակ Սահակյանի և երկրորդ համարը զբաղեցնող Նորայր Հունանյանի մասին։ Վերջինս, ի դեպ, աշխատում է Զոլաքարի համայնքապետարանում։

 Նշյալ երկու անձինք այս տարվա հունիսի 20-ի ընտրություններին ակտիվորեն աջակցել են «Հայաստան» դաշինքին, մասնակցել նրանց հանրահավաքներին, իսկ Զոլաքարի արդեն նախկին համայնքապետը «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու է եղել, որի համար էլ վերջիններս նույնպես աշխատել են։ 

 Նշենք նաև, որ Սեդրակ Սահակյանը ժամանակին աշխատել է «Մարտունի» ԲԿ-ում՝ որպես տնօրեն, սակայն 2010 թվականին նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ բժշկական կենտրոնում ֆինանսական չարաշահումների հետ կապված, ինչից հետո նրան ազատել են աշխատանքից։
 
Երևույթը, որ Ռոբերտ Քոչարյանին հունիսի 20-ին աջակցածները չեն ցանկանում որևէ կերպ ասոցացվել նրա հետ, համատարած է բոլոր մարզերում։ 
 
Civic.am-ին տարբեր մարզերից այդ մասին ահազանգում են, որ և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Դաշնակցությանը հարող թեկնածուները մեծ մասամբ ընտրություններին առաջադրվել են այլ անուններով դաշինքներով և կուսակցություններով: