Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք էդ «դուխով» տղերքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, այստեղ սպասում ենք, թող գան»․ Սարգիս Կարապետյան

«Մենք էդ «դուխով» տղերքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, այստեղ սպասում ենք, թող գան»․ Սարգիս Կարապետյան
Քաղաքականություն
19:35, 07 декабрь 2021
Մենք էդ «դուխով» տղերքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, այստեղ սպասում ենք, թող գան: Եթե անգամ պատգամավորի օգնականները նրանց թարս աչքով են նայել, իրենք պատգամավոր են` «ազգընտրյալներ», որոնք պետք է կարողանան իրենց տիրապետել: Եթե չեն կարողանում, թող գնան ուրիշ տեղ, ԱԺ-ն չսարքեն ինչ-որ խուլիգանական տեղ»,- այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց հայտարարեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը:

Հիշեցնենք՝ քիչ առաջ ՀՅԴ խմբակցության աջակիցները շտապ հավաք են հրավիրել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: