Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոչ մի սմ Հայկական բանակը չի զիջելու, և թող քաղաքական խաղերը գնան իրենց քաղաքական տիրույթում անեն՝ բանակից հեռու. Ռազմիկ Պետրոսյան

Ոչ մի սմ Հայկական բանակը չի զիջելու, և թող քաղաքական խաղերը գնան իրենց քաղաքական տիրույթում անեն՝ բանակից հեռու. Ռազմիկ Պետրոսյան
Քաղաքականություն
22:48, 13 май 2021
«Երեկ ադրբեջանցիները երկու բլուրից իջել են ինչ-որ քարտեզներ ձեռքներին, ընդ որում՝ նրանց մոտ ոչ օրիգինալ պատճենահանված քարտեզներ են եղել, իսկ մեր տղաների մոտ օրիգինալ, ճշգրտված քարտեզներն են, որ դրանք մեր տարածքներն են։ Մտածել են, որ կեղծ քարտեզներով կարող են առաջ գալ և կհասցնեն շուտ դիրքեր դնել, բայց չեն հասցրել դնեն»,- երեկ Սյունիքի մարզի Իշխանասարի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում ասաց «Ապարան» գնդի հրամանատար, «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։
 
 Նա նշեց, որ քանի որ դրանք նոր դիրքեր են և 27 տարի պետք չեն եկել հիմա ուրիշ վիճակ է, բայց սրանք լրիվ նորմալ գործընթացներ են՝ ճշգրտման գործընթացներ։

 «Մեր ներքին աժիոտաժը, քաոսը, ինչ-որ քաղաքական տեռոր է արվում, դա ավելի շատ է ոգևորում նրանց, որ ավելի շատ նման քայլեր անեն։ Մեր զորքն է այնտեղ՝ իր հրամկազմով։ Բանակն իր տեղում է, ստորաբաժանումները նույն դուխով, Հայոց բանակին հարիր կերպով էնտեղ են, ավելի շատ այս աժիոտաժն է ստորացնում մեր բանակին ինչն ինձ համար ցավալի է։ Նախկին մարզպետներ, գյուղապետեր՝ տարբեր տրամաչափի, ինչ-որ բաներ են  անում կայքերով։ Ժողովուրդն էլ է արդեն զզվել այս ամենից, իրենք էլ տեսնում են, որ իրենց մոտ խաղաղ է, բայց ինչ-որ բաներ են գրվում։ Մարդկանց հետ զրուցում ես, ասում են՝ մեզ սարքել են գործիք։  Զանգեզուրը միշտ էլ նրանց հարևանությամբ ապրել է միշտ էլ դուխը բարձր է եղել, երբեք էլ թուրքից չի վախացել։ Մենք հիմա ցույց ենք տալիս, որ սյունեցին վախեցել, կծկվել է։ Չի կարելի, էդպես ժողովրդին էլ ենք ցավ տալիս»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը։
 
 Նա նշեց, ճշգրտումներ են արվում և ոչ մի սմ Հայկական բանակը չի զիջելու, և թող քաղաքական խաղերը գնան իրենց քաղաքական տիրույթում անեն՝ բանակից հեռու։ 

 Ռազմիկ Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ երեկ երբ իմացել են միջադեպի մասին, անմիջապես զանգել և խոսել է հրամանտարության հետ և ասել, որ իրենք՝ դաշինքով պատրաստ են, հրաման են տվել իրենց  զորքին պատրաստ լինելու։

 «Մենք միչև հիմա էլ դադար չենք տվել, սպասում ենք, անհրաժեշտության դեպքում արագ հասնելու ենք առաջնագիծ։ Մեր Քելբաջարի 105 հերոսական  զորամասը, որը մինչև վերջին օր չնահանջեց, այսօր երեք բատալյոնով այնպես են արել, որ նշված պաշտպանական տարածքում հակառակորդը մնացել է թիկունքում՝ շրջափակման մեջ»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը։
 
Լիլիթ Թադևոսյան