Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայք» լիբերալ կուսակցությունը դատական որևիցե հայց չի ներկայացրել և չի պատրաստվում ներկայացնել. Հայկ Մաղաքելյան

«Հայք» լիբերալ կուսակցությունը դատական որևիցե հայց չի ներկայացրել և չի պատրաստվում ներկայացնել. Հայկ Մաղաքելյան
Քաղաքականություն
19:29, 20 декабрь 2021
 «Հայք» լիբերալ կուսակցության անդամ Հայկ Մաղաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Դեկտեմբերի 5-ին Թալին համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների հետընտրական զարգացումների վերաբերյալ հայտնում ենք, որ «Հայք» լիբերալ կուսակցությունը դատական որևիցե հայց չի ներկայացրել և չի պատրաստվում ներկայացնել: 

Խստորեն դատապարտելով կուսակցության անունից դատական հայց ներկայացնելու մասին կեղծ տեղեկատվության տարածումը՝ տեղեկացնում ենք, որ այդ հայտարարությունները ապօրինի են, և որևիցե անձ կամ անձանց խումբ իրավասու չէ կուսակցության անունից նմանօրինակ հայտարարություններ անելու, իսկ ստեղծված իրավիճակում նման կեղծ տեղեկատվության տարածումը ունենալու է իրավական հետևանք:


Ավելի վաղ հայտնել էինք, որ  «Հայք» լիբերալ կուսակցությունը որոշում էր կայացրել հրաժարվել ավագանու բոլոր մանդատներից, ինչը ավագանու ցուցակում ընդգրկված որոշ թեկնածուների կողմից չի կատարվել:  


Կուսակցության որոշումները չկատարող այդ անձանցից «Հայք» լիբերալ կուսակցությունը պահանջում է՝ դուրս գալ կուսակցությունից և հետայսու քաղաքական հանգրվան գտնել այն կուսակցությունում կամ քաղաքական ուժերի մոտ, որոնց որոշումներին ենթարկվում և առաջնորդվում են»: