Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թալին խոշորացված համայնքում առաջադրված «Հայք» լիբերալ կուսակցությունը որոշում է կայացրել հրաժարվել մանդատներից

Թալին խոշորացված համայնքում առաջադրված «Հայք» լիբերալ կուսակցությունը որոշում է կայացրել հրաժարվել մանդատներից
Քաղաքականություն
19:29, 13 декабрь 2021
 «Հայք» լիբերալ կուսակցության՝ Թալինի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ թալինցիներ։

Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական լարվածությունը թոթափելու նպատակով՝ Թալին խոշորացված համայնքում առաջադրված «Հայք» լիբերալ կուսակցությունը որոշում է կայացրել հրաժարվել մանդատներից։ Թեկնածուները կներկայացնեն ինքնաբացարկի դիմումներ»,-գրել է նա: