Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ի ու Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին հայտարարությունները

Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ի ու Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին հայտարարությունները
Քաղաքականություն
21:01, 20 декабрь 2021
Ֆրանսիայի ԱԳՆ-ն թվիթերի իր պաշտոնական էջում արված գրառմամբ անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացներին:


«Մենք ողջունում ենք Հայաստանի ու Թուրքիայի իշխանությունների կողմից հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին հայտարարություններն՝ ուղղված երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Գործընթաց, որին Ֆրանսիան լիակատար կաջակցի»,- այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունում: