Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնել Սանոսյանը ներկայացրել է Ջրային կոմիտեի նախագահին

Գնել Սանոսյանը ներկայացրել է Ջրային կոմիտեի նախագահին
Քաղաքականություն / Հայաստան
21:45, 20 декабрь 2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նոր նախագահ Վահագն Գևորգյանին։
 
Նախարարը շնորհավորել է Վ․ Գևորգյանին և ընդգծել, որ վերջինս լավ հմտություններ, փորձ ու գիտելիքներ ունի և հույս է հայտնել, որ այդ ամենը կներդրվի բարդ ու չափազանց կարևոր ոլորտի զարգացման գործում։
 
Վահագն Գևորգյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել կառավարությանը, նախարարին Հայաստանի համար ռազմավարական այս կառույցի ղեկավարումն իրեն վստահելու համար։
 
Գևորգյանը նշել է, որ տեղեկացված է ոլորտի խնդիրներին և վստահեցրել է, որ ամենօրյա համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի իրագործել նոր ծրագրեր, գրանցել նոր արդյունքներ։