Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման մասին որոշումը կկայացվի այսօր. Պուտին

Քաղաքականություն / Աշխարհ
Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման մասին որոշումը կկայացվի այսօր՝ փետրվարի 21-ին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստին:
«Հարգելի գործընկերներ, ես լսեցի ձեր կարծիքը, որոշումը կկայացվի այսօր»,- ասել է Պուտինը՝ շնորհակալություն հայտնելով հանդիպմանը մասնակցած Անվտանգության խորհրդի անդամներին։
Հիշեցնենք, որ մինչ այդ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինն ու Լեոնիդ Պասեչնիկը դիմել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը: