Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկ կրկին Ադրբեջանը դադարեցրել է արցախահայության գազամատակարարումը. Հռիփսիմե Գրիգորյանը հրավիրեց միջազգային գործընկերների ուշադրությունը

Այսօր՝ մարտի 22-ին, մեկնարկել են ԱԺ հերթական նիստի աշխատանքները: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ օրեր շարունակ գազամատակարարումը իբր տեխնիկական պատճառներով չվերականգնելու պատճառով Ադրբեջանը փաստացի գազից և ջեռուցումից զրկել էր արցախահայությանը:

«Մի քանի ժամով վերականգնումից հետո երեկ կրկին Ադրբեջանի կողմից գազամատակարարումը դադարեցվել է, և սա խստորեն դատապարտելի է, և մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ ՀՀ իշխանությունները, իհարկե,  Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահների հետ զբաղվում են այս խնդրով:

Մանրամասն՝ տեսանյութում: