Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը հարձակվել է ՀՀ սուվերեն տարածքի վրա. Գևորգ Պապոյանը հրավիրեց ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի և միջազգային հանրության ուշադրությունը

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: 

«Այս պահին կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը հարձակվել է ՀՀ սուվերեն տարածքի վրա՝ խախտելով տարածքային ամբողջականության սկզբունքը: Այս ամենը տեղի է ունենում հենց այս պահին, այս րոպեներին»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը և այս հարցի վրա հրավիրեց ռազմավարական գործընկեր ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի և անդամ երկրների, ինչպես նաև ողջ միջազգային հանրության ուշադրությունը:

«Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների դրույթները, որոնք ստորագրվել են ամենաբարձր մակարդակով և վերահաստատվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային ֆորմատով: Պետք է նշել, որ այդ հայտարարություններն ու այդ դրույթները պաշտոնապես հաստատվել են ՌԴ-ի կողմից ամենաբարձր մակարդակով»,- ընդգծեց պատգամավորը: