Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կանխիկ գործառնությունը ստվերի հոմանիշն է, իսկ անկանխիկը՝ թափանցիկության. Գևորգ Պապոյան

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Այժմ  քննարկվում է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը:

«Այս նախագիծն ունի էապաես դրական արդյունք հանրության համար, և վերջնարդյունքում հանրությունը շահող է լինելու: Այս նախագիծը ենթադրում է կանխիկ գործառնություններից անցում կատարել անկանխիկի: Կանխիկը ուղիղ հոմանիշ է ստվերի հետ, իսկ անկանխիկը՝ թափանցիկության հոմանիշը»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը և հավելեց, որ այս նախաձեռնության շնորհիվ հավաքվելու են ավելի շատ հարկեր, իսկ այդ հարկերն օգտագործվելու են ի շահ Հայաստան Հանրապետության և նրա քաղաքացիների:

Նրա խոսքով՝ այդ կատարած գործարքի արդյունքում վճարվող հարկից գյուղում կկառուցվի դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ, և բնակիչը շատ ավելի մեծ օգուտներ է ստանալու, քան սկզբնական դժվարությունն է. «Անկանխիկ վճարման դժվարությունը առաջին մեկ-երկու անգամ է»: