Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա նույնն է, որ ասենք՝ բոլորը պետք է iPohne ունենան. Չի՞ սահմանափակվում արդյոք մարդկանց վճարման ձևի իրավունքը. Գուրգեն Արսենյանը՝ ԿԲ նախագահի տեղակալին

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Այժմ քննարկվում է քննարկվում է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը:

Ինչպես նշեց ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, 300 հազար դրամ շեմը գերազանցող ցանկացած գործառնություն պետք է իրականացվի անկանխիկ եղանակով:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հետաքրքրվեց, թե արդյոք օրենքի այս նախագիծը չի՞ հակասում Սահմանադրությանը. «Խոսքը վերաբերում է 3 մլն քաղաքացու, խնդրում եմ մի քիչ ուշադիր և հեռատես լինել»:

Պատգամավորի խոսքով՝ քաղաքացին իրավունք ունի ձեռք բերելու ծառայություններ և ապրանքներ. «Քաղաքացու իրավունքն է դրանց դիմաց վճարելը: Եթե մենք սահմանափակում ենք վճարումների եղանակը, քաղաքացուն ստիպում ենք տնօրինման ինչ-որ գործիքակազմից հրաժարվել: Եթե պետության համար հարմար լինի հեշտ վերաբերվել էն ինֆորմացիային, որը փոխանցվում է միայն iPohne հեռախոսներով, կարելի է բերել օրենսդրական նախաձեռնություն և ասել՝ մենք պետք է iPohne ունենանք. մոտավորապես սենց բանի մեջ ենք հայտնվում»: