Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոչ աշխատանքային օրեր են սահմանվում դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 2-ը, ինչպես նաև հունվարի 6-ը. Վահան Քերոբյան

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Այժմ քննարկվում է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ինչպես նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, օրենքը 1-ին ընթերցմամբ ընդունելուց հետո ծավալվել են լայն հասարակական քննարկումներ, և ստացվել են առաջարկություններ. «Դրանց արդյունքում 2-րդ ընթերցմանն ենք ներկայացնում փոփոխված նախագիծ, համաձայն որի՝ առաջարկում ենք ոչ աշխատանքային սահմանել ամանորյա տոները՝ դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 2-ը, ինչպես նաև հունվարի 6-ը՝ Սուրբ ծննդյան և հայտնության օրը,»: