Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ կապ ունի «առավել ևս պատերազմից հետո» ձեր արտահայտությունն այս օրենքի հետ. Արփի Դավոյանը՝ Արամ Վարդևանյանին

Ի՞նչ կապ ունի «առավել ևս պատերազմից հետո» ձեր արտահայտությունն այս օրենքի հետ. Արփի Դավոյանը՝ Արամ Վարդևանյանին
Քաղաքականություն
13:31, 10 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում է Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որն 1-ին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել է Ազգային ժողովում:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը իր ելույթում նշեց, որ Մայր աթոռի առաջարկները, որոնք վերաբերում էին Մեռելոցի օրը ևս ոչ աշխատանքային դարձնելուն, պետք է ջանասիրաբար քննարկման առարկա դառնան. «Առավել ևս պատերազմից հետո»:

Ի պատասխան հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը նկատեց. «Ի՞նչ կապ ունի «առավել ևս պատերազմից հետո» ձեր արած արտահայտությունն այս օրենքի հետ: Այստեղ քննարկվում է բոլորովին այլ հարց, և Հայ առաքելական եկեղեցին, որպես մեր երկրում հեղինակություն, կարևոր դերակատարություն ունեցող ինստիտուտ, որևէ մեկը երբևէ չի կարող կասկածի տակ դնել: Կարծում եմ՝ չէր կարելի քաղաքական երանգ տալ»:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստում առաջարկվել է հունվարի 2-ը ևս դարձնել ոչ աշխատանքային օր: