Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկվում է հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում. Վահան Քերոբյան

Առաջարկվում է հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում. Վահան Քերոբյան
Քաղաքականություն
13:24, 10 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում է Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որն 1-ին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել է Ազգային ժողովում:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ 1-ին ընթերցմամբ նախագիծն ընդունելուց հետո բազմաթիվ կոնսուլտացիաներ են եղել և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, և հանրային լայն շրջանակներում. «Եվ մենք ուզում ենք փոփոխություն կատարել և հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում»:

Ընթերցելով օրենքի առաջարկվող վերջնական տարբերակը՝ նախարարն ասաց. «Ամանոր և Ծննդյան տոներ՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը՝ ներառյալ, և հունվարի 6-ը՝ Սուրբ ծնունդ և Հայտնություն, նշվում են որպես ոչ աշխատանքային օրեր»: