Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք ՀՀ-ում պետք է ձևավորենք արժեքային այնպիսի համակարգ, որտեղ պետծառայողները թե՛ իրենց եկամուտների, թե՛ ծախսերի առումով իրենց հույսը պետք է դնեն միայն պետական բյուջեի վրա»․ Վիկտոր Ենգիբարյան

«Մենք ՀՀ-ում պետք է ձևավորենք արժեքային այնպիսի համակարգ, որտեղ պետծառայողները թե՛ իրենց եկամուտների, թե՛ ծախսերի առումով իրենց հույսը պետք է դնեն միայն պետական բյուջեի վրա»․ Վիկտոր Ենգիբարյան
Քաղաքականություն
18:53, 15 июль 2021
ԱԺ-ում, այսօր շարունակվեց Պետական պաշատոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում  փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ընդունվել էր առաջին ընթերցմամբ։ Երկրորդ ընթերցմամբ ընդունելուց առաջ հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը նախ նկատեց, որ քննարկումները ցույց տվեցին, որ օրենքի նախագիծը տեղին էր։ «Մենք Հայաստանում պետք է ձևավորենք արժեքային մի այնպիսի համակարգ, որտեղ պետական ծառայողները թե՛ իրենց աշխատավարձի առումով, թե՛ իրենց եկամուտների առումով, թե՛ ծախսերի առումով իրենց հույսը պետք է դնեն միայն ու միայն պետական բյուջեի վրա։ Մենք արդեն փակել ենք պատմության այն էջը, երբ պետությունը, ըստ էության սերտաճած էր գործարարության հետ և պատգամավորները բնավ կարիք չունեին իրենց ծախսերը հոգալու այլ ստվերային, ծրարային մեթոդներով և շատ լավ է, որ այս նախագիծը նաև մեր հանրության շրջանում դառավ բուռն քննարկման առարկա», - ասաց Ենգիբարյանը։ 

Ենգիբարյանը նշեց, որ հարցը քննարկվել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում և որևէ գրավոր առաջարկ չի եղել։

Ենգիբարյանը տեղեկացրեց նաև, որ նախագծի համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը առաջարկել է օրենքի երկրորդ մասը ձևակերպել հետևյալ կերպ, որը վերջնական տարբերակով հնչում է հետևյալ կերպ․ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ԱԺ 8-րդ գումարման 2-րդ նստաշրջանի գումարման օրվանից»։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։  

Նախագիծը ԱԺ-ի կողմից ընդունվեց նաև երկրորդ ընթերցմամբ։