Քաղաքացիակենտրոն
լրատվություն

300 հազար դրամ շեմը գերազանցող ցանկացած գործառնություն պետք է կատարվի անկանխիկ եղանակով. ԿԲ նախագահի տեղակալ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Այժմ քննարկվում է քննարկվում է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը:

«Ֆիզիկական անձանց կողմից կանխիկ գործառնությունների շեմը սահմանված է 300 հազար դրամ, դրանից բարձր ցանկացած գործառնություն պետք է իրականացվի անկանխիկ եղանակով»,- հայտարարեց ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ մի շարք ոլորտներում շեմը 0-ական է. «Ինչպես, օրինակ, պետական վճարումները բյուջեից և դեպի բյուջե, առողջապահական ոլորտը, կրթական ոլորտը, փաստաբանական ծառայությունները և այլն»:

«99 տոկոս ՀԴՄ-ների պարագայում այդ շեմն անցած չէ, հետևաբար կարող ենք ենթադրել, որ մեր քաղաքացիների առօրյա կյանքում վճարումներ իրականացնելիս էական վարքագիծ չի փոխվում»»,- նկատեց ԿԲ նախագահի տեղակալը: