Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր պատգամավորության որոշ թեկնածուներ ազատորեն իրենց խոսքում հայհոյանք են օգտագործում. Նախագիծը ուշացրել ենք. Գևորգ Պապոյան․ տեսանյութ

Այսօր՝ հուլիսի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

«Մենք խոսում ենք ոչ թե վիրավորանքի, այլ հայհոյանքի քրեականացման մասին: Հայհոյանքը ընդունելի չէ և խոսքի ազատության հետ պետք չէ շփոթել»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը:  

Նրա խոսքով՝ այս նախագիծը իրենք ուշացրել են, դրա համար էլ հայհոյախոսությունը օրակարգային է դարձել. «Երբ որ դրա ծիլերը խոսքի ազատության անվան տակ որոշ մարգինալներ սկսում էին գցել, մենք որոշակի ըմբռնումով էինք վերաբերվում, և դա դարձավ շատ տարածված երևույթ: Եվ այսօր պատգամավորության որոշ թեկնածուներ ազատորեն իրենց խոսքում հայհոյանք են օգտագործում»:

Գևորգ Պապոյանն ընդգծեց, որ մեր առօրյա խոսույթում բանավեճը պետք է դառնա գերիշխող, ոչ թե հայհոյանքը: