Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անվիճելի է, որ հայհոյանքը ազատ խոսք, կարծիք կամ քննադատություն չէ. առաջարկվում են խիստ սանկցիաներ. փոխնախարար

Անվիճելի է, որ հայհոյանքը ազատ խոսք, կարծիք կամ քննադատություն չէ. առաջարկվում են խիստ սանկցիաներ. փոխնախարար
Քաղաքականություն
12:58, 30 июль 2021
Այսօր՝ հուլիսի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, անդրադառնալով օրինագծին, հայտարարեց. «Սա կարծիքի արտահայտման, քննադատության ու բանավեճի առավել բարձր մակարդակ ապահովելու ձգտող նպատակ է»:

Նա ընդգծեց նախագծի կարևորությւոնը լրագրողների, իրավապաշտպանների համար. «Հանրային ու հասարակական հսկողություն իրականացնող դերակատարների համար անխոչընդոտ մասնագիտական գործունեություն իրականացնելու, այդ թվում՝ հանրային իշխանությանը ազատորեն քննադատելու բարենպաստ պայմանների ապահովումը պետության պոզիտիվ պարտականությունն է»:

Փոխնախարարն ընդգծեց. «Անվիճելի է, որ հայհոյանքը ազատ խոսք կամ կարծիք չէ, քննադատություն չէ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ: Նախագծով հայհոյելու համար առաջարկվում են բավականին խիստ սանկցիաներ, ինչը առաջին հերթին հետապնդում է կանխարգելիչ նպատակ»:

Գեղամ Ադյան