Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեսպան Արզումանյանը ֆինլանդացի գործընկերներին է ներկայացրել Արցախի շուրջ վերջին զարգացումները

Դեսպան Արզումանյանը ֆինլանդացի գործընկերներին է ներկայացրել Արցախի շուրջ վերջին զարգացումները
Քաղաքականություն
21:56, 25 март 2022
Դեսպան Ալեքսանդր Արզումանյանը առցանց հանդիպում է ունեցել Ֆինլանդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ֆիննական պատվիրակության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին ասված է Ֆինլանդիայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:
 

 
«Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆինլանդիայի խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Յուհո Էէրոլան և Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենը։
 
Դեսպան Արզումանյանը ֆինլանդացի գործընկերներին է ներկայացրել Արցախի շուրջ վերջին զարգացումները»,- ասված է գրառման մեջ։