Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանցի նախարարը կարեւորել է Իրանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման նախապատրաստումը

Իրանցի նախարարը կարեւորել է Իրանի  և Հայաստանի ղեկավարների հանդիպման նախապատրաստումը
Քաղաքականություն
15:26, 29 март 2022
ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի նավթի և էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանի հետ, հայտնում է IRNA-ն:

Մեհրաբյանի խոսքով՝ Իրանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս հարեւանների հետ հարաբերությունների զարգացմանը, ուստի դրանք ամեն օր զարգանում են։ Նա նաև նշել է Իրանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման նախապատրաստման անհրաժեշտությունը։ Կողմերը քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումը։ Կողմերը քննարկել են նաև մայիսին կայանալիք Իրան-Հայաստան գագաթնաժողովը։