Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ հակապետական գործունեություն է իրականացնում. Արթուր Հովհաննիսյան

Ընդդիմությունը Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ հակապետական գործունեություն է իրականացնում. Արթուր Հովհաննիսյան
Քաղաքականություն
17:23, 05 апрель 2022
Վաղը Բրյուսելում կկայանա ԵԽ նախագահ Շառլ Միշելի համատեղ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այսօր ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանրահավաք են կազմակերպել։ Այս մասին Radar Armenia-ն զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ։

-Պարո՛ն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմության այսօրվա հանրահավաքին։ Այս փուլում որքանո՞վ է այն տեղին։

- Շատ վատ եմ վերաբերվում, որովհետև, նախ, ընդդիմությունը ՀՀ պետական շահերի հետ չհամընկնող և անհասկանալի օրակարգերով է առհասարակ առաջնորդվում, և այս հանրահավաքը ՀՀ շահերից չբխող հերթական գործողությունն է՝ մասնավորապես, վաղը կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ։ Մենք՝ որպես քաղաքական թիմ, բազմիցս հայտարարել ենք, որ ՀՀ-ի, ԼՂ-ի համար դժվարագույն  ժամանակաշրջանում ենք ապրում, և մեզ առնվազն պետք է ներքաղաքական, ներհանրային միասնություն, արտաքին քաղաքականության ուղղությամբ հստակ, նույնական քաղաքականություն, բայց տեսնում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է իր «հին երգը երգել», որն իշխանության զավթման մասին է։

- Այդ դեպքում ո՞րն է նրանց նպատակը։

- Ընդդիմության գլխավոր նպատակն է՝ օգտագործելով արտաքին մարտահրավերները, ռիսկերը, ներքաղաքական դիվիդենտներ հավաքել, հանրությանը մոլորեցնել ու կեղծ իրականություն մատուցել։ Երեկ տեսա ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի հարցազրույցը, որտեղ նա խոսում էր մի շարք երևույթներից, բայց չէր ներկայացնում իրենց քաղաքական ուժի կամ քաղաքական առաջնորդ, ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պատկերացումները խնդրի լուծման մասին։ Մենք գործ ունենք մի խմբի հետ, որը պարզապես ցանկանում է զավթել ՀՀ իշխանությունը, կրկին ժողովրդին մատուցել կեղծ իրականություն։ Ընդդիմության պատկերացումներն իրենց գործողությունների մասին այսքանով ավարտվում են։

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները նաև անպատասխանատու արտահայտություններ են հնչեցնում, թե գնալու են Շուշին, Հադրութը հետ բերեն։ Մեզ մոտ տպավորություն է, որ նրանք պարզապես չեն ուզում կիսել որևէ պատասխանատվություն՝ ՀՀ առջև ծառացած խնդիրները լուծելու գործում։

-Հանրահավաքին մասնակցելու է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ի՞նչ կարծիք ունեք անձամբ իր մասնակցության վերաբերյալ։

-Սերժ Սարգսյանի մասնակցությունը պարզապես ևս մեկ հոգով կավելացնի հանրահավաքի մասնակիցների քանակը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։