Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կա բաց դաշտ, որը եթե լցվի 5-րդ շարասյան կողմից, մեղավորը այլևս ոչ թե իշխանությունը կլինի, այլ արտախորհրդարանական առողջ ուժերը. «Ազատ Հայաստան»-ը կոնսոլիդացիայի կոչ է անում

«Ազատ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Էդգար Առաքելյանը արտախորհրդարանական այն ուժերին, որոնց համար պետության ինքնիշխանությունը, անկախությունը և ժողովրդավարությունը հանդիսանում են բացարձակ արժեք, առաջարկում է համախմբվել և անցնել ռեալ գործողությունների։ «Կա իշխանություն, կան 5-րդ շարասյան ուժերը, և կա մի մեծ դաշտ, որը բաց է։ Սակայն կան նոր ուժեր, որոնք քաղաքական հայտ են ներկայացրել, սակայն պասիվություն են դրսևորել, և այդ վակուումը, որ նշեցի, եթե լցվի 5-րդ շարասյան կողմից, ապա մեղավորությունը այլևս ոչ թե իշխանությանը կլինի, այլ այն մարդկանցը, ովքեր քաղաքական հայտ են ներկայացրել, սակայն պասիվություն են դրսևորում»,- ասաց Էդգար Առաքելյանը։ 

Առաքելյանի կարծիքով՝ խորհրդարանական ուժերի և նրանց հարող ուժերի ռեսուրսը չնայած շատ մեծ է, սակայն բավական մեծ ռեսուրս, այդ թվում նաև տեղեկատվական բավարար ռեսուրս ունեն նաև առողջ ուժերը, ուղղակի անհրաժեշտ է դրանք համատեղել։ «Պետք է գաղափարների շուրջ միասնություն լինի, որպեսզի քաղաքացիների համար էլ ավելի վստահելի դառնանք։ Նշածս ուժերի տեսլականները, գաղափարները հիմնականում նույնական են, ուղղակի պետք է համատեղել ուժերը»,- ասաց Էդգար Առաքելյանը։

 
Մանրամասն՝ տեսանյութում
 
Վովա Հակոբյան