Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանեցյանի մոնոներկայացումը Ազատության հրապարակում կապ չունի ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի շահերի հետ

Վանեցյանի մոնոներկայացումը Ազատության հրապարակում կապ չունի ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի շահերի հետ
Քաղաքականություն
12:23, 20 апрель 2022
Մինչ Արցախի և Հայաստանի հանրությունն այսօր պատասխաններ է փնտրում Արցախի և իր ապագայի հետ կապված, իբրև թե այդ կարևոր օրակարգով Ազատության հրապարակում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի վերջին օրերի նստացույցը վերածվում է անբովանդակ ու անհավես կրկեսի՝ բացահայտելով, որ սա հայ ժողովրդի համար կենսական հարց համարվող Արցախի խնդրի, առավել ևս՝ Արցախի փրկության հետ կապ չունի, այլ դրսից հրահանգված մոնոներկայացում է՝ կապված Փաշինյանի ՌԴ պաշտոնական այցի հետ՝ որոշակի պայմաններում նրա դեմ որպես մահակ օգտագործելու համար։ Այլ հարց է, թե ի՞նչ է անում օտարի շահեր սպասարկող անձը կամ խմբակցությունը ՀՀ խորհրդարանում։ 

Անգամ հրապարակից Վանեցյանի հարցազրույցներն ու կոչերը վկայում են այն մասին, որ ինքն այս ակցիայի հեղինակը և Արցախի փրկության գաղափարի կրողը չէ, այլ ուղարկված է դերը կատարելու՝ խաղալով արցախցիների և հայաստանցիների էմոցիաների վրա։

Սակայն Վանեցյանն այնքան վատ է կատարում այդ դերը, այնքան անբովանդակ են ելույթները, որ արդեն երգերից մեջբերումներ է անում որպես իր «ինքնաբուխ կարգախոս»։ Օրինակ՝ սեփականաշնորհել է «հայեր, միացեք» կարգախոսը։ 
 
Հրապարակում երեկոները հավաքվող նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից ևս այդպես էլ ոչ միայն քաղաքական, գաղափարական միտք չի հնչում, այլև չի նախանշվում որևէ ծրագիր, լուծում՝ Արցախի և Հայաստանի ապագայի հետ կապված։ Ավելին, դա արվում է հանրության վրա մեղքը բարդելով, թե՝ հանրությունը փոփոխություն չի ուզում, հարյուր-հազարներով չի գալիս հրապարակ՝ իրենց միանալու։ Այն դեպքում, երբ անգամ նստացույցին չեն միանում սեփական թիմակիցները։ 

Ի վերջո, Ազատության հրապարակը զբաղեցրածների հռետորաբանությունից պարզ է դառնում, որ այդ մարդկանց միակ «փորացավը» Փաշինյանին հեռացնելն ու իշխանության, իսկ իրենց դեպքում՝ անպատիժ թալանին, վերադառնալն է։ 

Չի բացառվում, որ Արցախից հրապարակավ խնդրեն՝ այլևս նման կազմով և կարգով իրենց շահերը չսպասարկել։  

Մ. Խ.