Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախը շահարկելով՝ բանակը թալանած, Արցախը թուլացրածներն անձնական օգտագործման ոչնչություններին նետել են դաշտ. Մկրտչյան

Արցախը շահարկելով՝ բանակը թալանած, Արցախը թուլացրածներն անձնական օգտագործման ոչնչություններին նետել են դաշտ. Մկրտչյան
Քաղաքականություն
17:38, 23 апрель 2022
Խաչատուր Սուքիասյանը երբեք չի ասել, որ Արցախը պետք է հանձնել, ավելին Սուքիասյանն ասել է, որ Արցախը մենք բոլորս ենք, և պետք է շենացնենք այն։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Բոլոր քաղաքական ոչնչությունների, մանիպուլյացիաներ անողների և բոլոր անհասկացողների համար՝

Խաչատուր Սուքիասյանը երբեք չի ասել, որ Արցախը պետք է հանձնել, ավելին Սուքիասյանն ասել է, որ Արցախը մենք բոլորս ենք, և պետք է շենացնենք այն։ Արցախը շահարկելով՝ Հայաստանից միլիարդներ գողացած, բանակը թալանած ու հարստացածները, Արցախը թուլացրածները, իրենց գրպանային մանիպուլյատորներին, իրենց անձնական օգտագործման ոչնչություններին, նետել են դաշտ։ Սրանք այնքան հեռու են գնացել, որ մեր սուրբ նահատակների ծնողներին են ապակողմնորոշել։

Սիրելի’ հայրենակիցներ, խնդրում եմ մի տրվեք սադրանքներին։ Պարզ է, որ նրանց մոտ ոչինչ չի ստացվում և դա շեղելու համար փորձում են այլ թիրախներ գտնել, որը չի ստացվելու»։