Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հյուսիսային համալսարանից ցուցարարներին դուրս են հանել՝ չթողնելով ակցիա իրականացնել համալսարանի տարածքում․ համալսարանների ղեկավարությունը պետք է ապահովի ուսման վարձ վճարած ուսանողների կրթություն ստանալու իրավունքը

Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է և տեսանյութ հրապարակել․

«Հյուսիսային համալսարանից ցուցարարներին դուրս են հանել՝ չթողնելով ակցիա իրականացնել համալսարանի տարածքում։

Ինձ ևս ահազանգում են տարբեր համալսարաններից ուսանողներ ու ասում, որ պարբերաբար մի քանի հոգով ներխուժում են իրենց համալսարաններ ու ավարտական այս ծանրաբեռնված շրջանում խանգարում բնականոն դասապրոցեսի իրականացմանը։ 

Համալսարանների ղեկավարությունը պետք է ապահովի ուսման վարձ վճարած ուսանողների կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ հատկապես այն դեպքում, երբ այս ակցիաները չեն արժանանում ուսանողների հետաքրքրությանը ու վերջիններս չեն միանում դրանց»։