Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվեց ռեկտորների խորհդի նախագահ․ 4 ռեկտորների սաբոտաժը ձախողվեց

Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվեց ռեկտորների խորհդի նախագահ․ 4 ռեկտորների սաբոտաժը ձախողվեց
Հայաստան
19:25, 11 март 2022
Այսօր կայացել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհրդի նիստը։ Նիստի ընթացքում ռեկտորների խորհրդի նախագահ է ընտրվել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Նիստին մասնակցել են 17 բուհերի ռեկտորներ։

Civic.am
-ի տեղեկություններով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Ճարտարապետաշինարարական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի և Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորները փորձել են դիմել սաբոտաժի՝  խորհրդին իրենց մասնակցությունը կասեցնելու միջոցով։

Սաբոտաժի փորձը, սակայն, աջակցություն չի ստացել մյուս անդամների կողմից, հետևաբար նիստը կայացել է, և Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվել է խորհրդի նախագահ։

Վերը թվարկած 4 համալսարանների ռեկտորները, փորձել են  գործադրել նաև ռոտացիոն սկզբունքը և խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի թեկնածությունը։ Սակայն խորհրդի նիստին մասնակցող 7 համալսարանների ռեկտորները, որոնք նոր են համալրել խորհրդի կազմը, դեմ են եղել, և ռոտացիոն սկզբունքի գաղափարը հանել են։

Այսպիսով՝ Հովհաննես Հովհաննիսյանը, որը նախորդ տարվա դեկտեմբերից հանդիսանում է ԵՊՀ ռեկտոր, ընտրվել է ռեկտորների խորհրդի նախագահ, իսկ 4 ռեկտորների սաբոտաժի փորձը ձախողվել է:

Վովա Հակոբյան