Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ-ն դեռ իր խոսքը կասի. Հովհաննես Հովհաննիսյան

ԵՊՀ-ն դեռ իր խոսքը կասի. Հովհաննես Հովհաննիսյան
Հայաստան
13:10, 23 декабрь 2021
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է՝ գլխավորել ԵՊՀ-ն, և նախաձեռնել են բավական շատ բարեփոխումներ։

«Կարծում եմ՝ ԵՊՀ-ն դեռևս իր խոսքը կասի և մեծ դեր ունի մեր երկրի զարգացման գործընթացում»,-նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։