Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ-ն նոր ռեկտոր ունի. միակ թեկնածուն ընտրվեց

ԵՊՀ-ն նոր ռեկտոր ունի. միակ թեկնածուն ընտրվեց
Գիտություն
14:20, 17 декабрь 2021
Կայացավ Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը: 19 կողմ, 5 դեմ ձայների արդյունքում ԵՊՀ ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Լրագրողների հետ զրույցում նորընտիր ռեկտրոը, անդրադառնալով իր միակ թեկնածու լինելուն և Արծրուն Իսահակյանի թեկանծությունը հոգաբարձուների խորհրդի կողմից չդիտարկելուն, ասաց, որ Արծրուն Իսահակյանի փաստաթղթերը վերջնաժամկետից հետո են ստացել, ըստ այդմ՝ նա դուրս է մնացել մասնակցությունից:

«Ըստ կանոնակարգի գոյույթուն ունի գրանցամատյան, երբ ամենօրյա ռեժիմով գրանցվում են թեկնածուները: Հայտարարության մեջ էլ նշված էր հստակ օր եւ վերջնաժամկետ, որից նա ուշացել էր»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաեւ նկատեց՝ տեղյակ չէ, թե ովքեր են այն 5 անձինք, ովքեր իրեն դեմ են քվերակել, սակայն շեշտեց, ըստ իր ունեցած տեղեկությունների՝ նիստը բավականին լավ մթնոլորտում է անցել:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երեւանի պետական համալսարանում հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ԵՊՀ ռեկտոր: Նիստն անցնում էր դռնփակ, մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի 20 անդամ՝ նախագահ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ: Ռեկտորի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն էր: Հովհաննիսյանը Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել սույն թվականի օգոստոսի 5-ին: