Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք կկարողանանք ԵՊՀ-ն դարձնել գիտակրթական ու մշակութային հզոր կառույց․ Հովհաննես Հովհաննիսյան

Մենք կկարողանանք ԵՊՀ-ն դարձնել գիտակրթական ու մշակութային հզոր կառույց․ Հովհաննես Հովհաննիսյան
Գիտություն
15:53, 17 декабрь 2021
ԵՊՀ նորընտիր ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Սիրելի՛ համալսարանականներ, մեծ պատիվ ու պատասխանատվություն է ստանձնել մեր երկրի ու ժողովրդի հարատևության յուրօրինակ խորհրդանիշի՝ Մայր բուհի ռեկտորի պաշտոնը:

Ես համոզված եմ՝ մարդակենտրոն մոտեցումների, ուսանողակենտրոն ուսուցման, պրոֆեսորադասախոսական կազմի տեղի և դերի վերարժևորման, կրթական միջավայրում բարեվարքության արմատավորման և համալսարանականի նկատմամբ մշտական հոգածության շնորհիվ մենք կկարողանանք ԵՊՀ-ն դարձնել գիտակրթական ու մշակութային հզոր կառույց, մտավոր ներուժի անհուն շտեմարան և փորձագիտական կարևոր հենարան:

Մեր անձնակազմի, ուսանողների և շրջանավարտների համախմբմամբ, մեր ավանդույթների պահպանմամբ ու նորարական գաղափարների կյանքի կոչմամբ մենք անպայմանորեն կհասնենք մեր նախանշած նպատակներին ու կնպաստենք մեր մտքի հզորացման, մշակութային արժեքների պահպանման ու կերտման, ինչպես նաև երկրի ընդհանուր առաջընթացի գործին»,-նշել է նա:


Հիշեցնենք, որ այսօր Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը 12 «կողմ», 3 «անվավեր», 5 «դեմ» ձայների հարաբերակցությամբ համալսարանի ռեկտոր ընտրեց Հովհաննես Հովհաննիսյանին։