Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեւանի պետական համալսարանի բակում իրականացվել է մոմավառություն՝ ի հիշատակ պատերազմում զոհված համալսարանականների

Երեւանի պետական համալսարանի բակում իրականացվել է մոմավառություն՝ ի հիշատակ պատերազմում զոհված համալսարանականների
Հասարակություն
23:04, 28 сентябрь 2021
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը և ՈՒԽ-ն այսօր նախաձեռնել և իրականացրել են մոմավառություն՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված համալսարանական ուսանողների։ Այդ մասին տեղեկացնում է ԵՊՀ-ն։

Մեկ րոպե լռությամբ հարգելով հերոսացած ու անմահացած համալսարանականների հիշատակը՝ ուսանողներն անուն առ անուն ընթերցեցին նրանց անունները և վառվող մոմ դրեցին նրանց լուսանկարների առաջ:

Մոմավառությանը մասնակցել են ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև զոհված համալսարանականների ընտանիքների անդամներ:

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղի ունեցած մոմավառությունից հետո մասնակիցներն այցելել են Եռաբլուր և ծաղիկներ խոնարհել հերոս համալսարանականների շիրիմներին: