Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առավոտից Ղարաբաղից Հայաստան է բերվել մոտ 15 լեփ-լեցուն ավտոբուս

Առավոտից Ղարաբաղից Հայաստան է բերվել մոտ 15 լեփ-լեցուն ավտոբուս
Քաղաքականություն
23:37, 30 апрель 2022
Սահմանապահ ծառայության Civic.am-ի աղբյուրները փոխանցում են, որ այսօր առավոտից Ղարաբաղից Հայաստան է բերվել մոտ 15 լեփ-լեցուն ավտոբուս։

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ վաղվա ցույցին մասնակցելու համար Ղարաբաղից ավտոբուսներով բերված քաղաքացիները չեն կարողանում օթևան գտնել Երևանի հյուրանոցներում, քանի որ, հյուրանոցատերերը իմացել են, որ վերջիններիս բերել են՝ ընդդիմության ցույցին մասնակցվելու։

Այսօր նաև ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Ավագյանն էր գրել այդ մասին․

«Երկար մտորելուց հետո ճիշտ համարեցի գրել այն ամենի մասին, ինչի ականատեսը եղա այսօր.

Այսօր, զբաղվածության բերումով որոշ ժամանակ գտնվել եմ M2 մայրուղու Սիսիանի հատվածում։ Տպավորություն կար, որ կրկին պատերազմ է Արցախում, և ինչպես պատերազմի ընթացքում էր Արցախից դեպի Հայաստան մեքենաների հոսք, մի փոքր ավելի թույլ այսօր էր։

Բնականաբար համարանիշներով տարբերելի է Արցախից Հայաստան եկող մեքենաները։

Անմիջապես պարզ է, թե ինչու՞ է այդպես։

Թալանի փրկիչները կրկնակի վտանգի տակ են դնում Արցախը`
 1. Տեղահան անելով մարդկանց թուլացնում են Արցախը,

 2. Արցախի հայությանը տրամադրում են Հայաստանում բնակվող հայերի դեմ։

Հանուն իրենց չդատվելուն ու թալանը պաշտպանելուն պատրաստ են` Արցախն էլ, Հայաստանն էլ վերածել փլատակների։
Չմոռանանք, որ Արցախում բնակվող մեր հայրենակիցները Հայաստանում իշխանություն չեն ընտրել։

Բոլորիդ սթափության, զգոնության կոչ եմ անում»։