Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիբանանի հայ, ՀՅԴ-ական նախարարի անունը հայտնվել է անօրինական հարստացողների վերաբերյալ Պանամայի փաստաթղթերում

Լիբանանի հայ, ՀՅԴ-ական նախարարի անունը հայտնվել է անօրինական հարստացողների վերաբերյալ Պանամայի փաստաթղթերում
Քաղաքականություն
23:05, 08 май 2022
Լիբանանի արդյունաբերության նախարար և երկրի Ազգային ժողովի հառաջիկա ընտրություններում Զահլե քաղաքի ընտրատարածքում հայերին վերապահած պատգամավորական տեղի թեկնածու Ջորջ Բուշեկյանը համալրել է շարքերը այն պաշոնյաներին եւ գործարարներին, որոնց անունները հայտնվել են աշխարհում անօրինական հարստացողների վերաբերյալ Պանամայի փաստաթղթերում։ 

Ինչպես գրում է Ալ Սիյասա օրաթերթը, Բուշեկյանը Բրիտանական Վիրջինյան կղզիներում 2007թ.  հիմնել է օֆշորային ընկերություն՝ Technor Holdings Limited անվամբ, իսկ Լիբանանում գրանցված ընկերության սեփականատիրոջ (այսինքն՝ Ջորջ Բուշիկյանի) հասցեն է՝ «Georges Bouchikian SAR - Center Fouad Chehab – Փողոց՝ Սին Էլ Ֆիլ – Բեյրութ – Լիբանան»:

Օրաթերթը, կցելով համապատասխան հղումները, նշել է՝ ինչու՞ է Ջորջ Բուշեկյանը գրանցել օֆշորային ընկերությունը (Technor Holdings Limited) Բրիտանական Վիրջինյան կղզիներում Mossack Fonseca Legal Services-ի միջոցով, որը մեղադրվում են անօրինական գործողությունների մեջ ներգրավվածության մեջ, ինչպիսիք են հարկերից խուսափումը և փողերի լվացումը:

Ջորջ Բուշեկյանը Լիբանանի խորհրդարանական ընտրություններին թեկնածու է առաջադրվել Հայ հեղափոխական դաշնակցության Լիբանանի կենտրոնական կոմիտեի կողմից, եւ որ Զահլե քաղաքի ընտրատարածքում ընտրական դաշինք է կնքել շիիական Հըզբոլլահի հետ: Ընտրությունները կկայանան սույն թվականի մայիսի 15-ին: