Հայկական կողմի համար հիմնարար են ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը. Էդմոն Մարուքյանը հրապարակել է բանակցություններում ՀՀ ներկայացրած սկզբունքները

Քաղաքականություն
Էդմոն Մարուքյանը հրապարակել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում ՀՀ-ի կողմից ներկայացված կետերը.
• Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել եւ չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ,
• Հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների եւ ազատությունների հարգման, ինչպես նաեւ ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը,
• Հայկական կողմը կարեւոր է համարում ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություննները (ռազմագերիների վերադարձ, կոմունիկացիաների բացում)
• Հայկակական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։
• Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։