Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստորագրված հայտարարության դրույթների իրագործումը ենթադրում է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձ և իր զորքերի դուրս բերում Հայաստանի սուվերեն տարածքից. Էդմոն Մարուքյան

Ստորագրված հայտարարության դրույթների իրագործումը ենթադրում է  Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձ և իր զորքերի դուրս բերում Հայաստանի սուվերեն տարածքից. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
22:45, 26 ноябрь 2021
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է այսօր Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը ու մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընդունած համատեղ հայտարարության դրույթներին:

«Ստորագրված հայտարարության դրույթների իրագործումը ենթադրում է  Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձ և իր զորքերի դուրս բերում Հայաստանի սուվերեն տարածքից։ Սպասենք այս դրույթների իրագործմանը»,- գրել է Մարուքյանը: