ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դեռ չի որոշել՝ Արթուր Վանեցյանի՝ մանդատը դնելու դեպքում ինքը կվերցնի՞ պատգամավորական մանդատը, թե՞ ոչ

Քաղաքականություն
Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը մանդատը դնելու դիմում է ներկայացրել Ազգային Ժողովի աշխատակազմին, իսկ դաշինքի նախընտրական ցուցակում հաջորդը` ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է։
Գրիգորյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ չէ Վանեցյանի դիմումից, հետևաբար չի կարող ասել՝ կվերցնի՞ մանդատը, թե՞ ոչ։ Հարցին, թե ամեն դեպքում, ո՞րն է իր անձնական դիրքորոշումը, Գրիգորյանն ասաց, որ իր կարծիքով պայքարը պետք է շարունակել, Վանեցյանն էլ չպետք է հրաժարվի մանդատից, բայց եթե Արթուր Վանեցյանը նման որոշում կայացնի և հերթը հասնի իրեն, ապա, այդ ժամանակ էլ որոշում կկայացնի՝ վերցնե՞լ մանդատը, թե՞ ոչ։
Այդ ընթացքում Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջով հաստատեց մեր տեղեկությունները, նշելով, որ օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացրել պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ։ Արթուր Վանեցյանը նշել է նաև, որ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ իրենց ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը և «Հայրենիք» կուսակցությունը շարունակում է իր գործունեությունը խորհրդարանից դուրս