Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԻՆ-ը հյուրընկալել է ՄԱԿ-ի տիեզերական գործերով Պեկինի գրասենյակի խմբին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հյուրընկալել է ՄԱԿ-ի տիեզերական գործերով Պեկինի գրասենյակի տեխնիկական խորհրդատվական աջակցության առաքելություն իրականացնող խմբին:
 

 
Խմբի այցի նպատակն էր աղետների ռիսկի կառավարման ոլորտում պետական կառավարման մարմինների տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների, Երկրի հեռահար զոնդավորում իրականացնող և մասնավոր հատվածի հետ տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրների քննարկումը, առաջարկությունների ներկայացումը և աղետների դեմ պայքարում տիեզերական տեղեկատվության կիրառման զարգացման նպատակով ռազմավարական փաստաթղթերի և ուղեցույցների մշակումը: