Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահերի թեման շոշափելիս Գեղամ Նազարյանը թերևս իրեն մի քիչ նեղություն տա ու հիշի Ռոբերտ Քոչարյանի կառավարման՝ մահերով ուղեկցված «արյունոտ տասնամյակը»

Մահերի թեման շոշափելիս  Գեղամ Նազարյանը թերևս իրեն մի քիչ նեղություն տա ու  հիշի Ռոբերտ  Քոչարյանի կառավարման՝  մահերով ուղեկցված  «արյունոտ տասնամյակը»
Քաղաքականություն
18:58, 21 июль 2022
Իշխանափոխության տապալված երազանքը, քաղաքական օրակարգի բացակայությունը մի կողմից, մյուս կողմից էլ շոգն ու կիզիչ արևը դրդում են «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավրների մեղմ ասած՝ ոչ ադեկվատ հայտարարություններ անել։

Քաղաքական այս խմբավորումը, որն արդեն ապացուցել է՝ չունի բարոյական  արգելակներ,  առանց խղճի խայթի օգտագործում է  անգամ մարդու   մահը՝ այն  դարձնելով  քաղաքական շահարկման առարկա։ Պրոդյսուսեր Արմեն Գրիգորյանի անժամանակ մահը, բնականաբար, ևս արժանացավ նման վերաբերմունքի և մինչ օրս շահարկվում է ընդդիմության կողմից՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման թեման նորովի շրջանառելու նպատակով։       

«Հայաստան» խմբակցության անդամ  Գեղամ Նազարյանը կայքերից մեկի հետ զրույցում, ինչպես և սպասվում էր, անմասն չի մնացել ընդհանուր տենդենցից և   Արմեն Գրիգորյանի  մահվան հարցում մեղավոր է նշանակել  Փաշինյանին  «Իհարկե, բոլորն իրենց հերթին ունեն մեղավորություն (այդ «բոլոր»-ի մեջ, տեսնես, Նազարյանը ներառո՞ւմ է նաև Գրիգորյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանին-խմբ): Ես երկու օրինակ բերեմ՝ Արմեն Գրիգորյանի ողբերգական մահից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տար, եթե նույնիսկ չլիներ պատերազմը, COVID-ը, հետպատերազմյան ծանր իրավիճակը: Եթե չլիներ պատերազմը և լիներ միայն իր շարասյան կողմից հղի կնոջ դաժան սպանությունը, նա էլի պետք է հրաժարական տար, որովհետև այս երկիիրը պետք է սովորի, որ պատասխանատու մարդը ձախողման դեպքում պետք է հրաժարական տա: Դա պետք է օրինակ ծառայի նաև ֆուտբոլին, որ հավաքականը 9:0 պարտվելուց հետո մարզիչը անհարմար զգա մնա ու հրաժարական տա: Դա պետության շահերից է բխում»: 

 Գեղամ Նազարյանի ասածի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում նրա քաղաքական պատրոնը՝ Ռոբերտ Քոչարյանը, որի պատոնավարման շրջանը քաղաքական-հասարկական շրջանակներում  ընդունված է անվավել  «արյունոտ տասնամյակ»,  պետք է ոչ թե 10 տարի պաշտոնավարեր, այլ ՀՀ նախագահ դառնալուց կարճ ժամանակ անց հրաժարական տար՝ հաշվի առնելով իր նախագահության  ընթացքում արձանագրված բազում մահերը՝ «Հոկտեմբերի 27-ի» ահաբեկչությամբ՝ ՝վերջացրած 2008-ի մարտի 1-ի սպանդով։  (Քոչարյանի օրոք տեղի ունեցած մահերի ցանկը՝ այս հղումով)։ ՄԱսնավրապես 10 մարդու կյանք խլած մարտի 1-ի ողբերգությունից  հետո Քոչարյանը ոչ միայն պետք է հրաժարական տար, այլ ինքնախոստովանական ցուցմունքով հանձնվեր  ՀՀ իրավապահ մարմիններին։  Եթե նման բան աներ, ապա այսօր հաստատ ՀՀ ՔԿՀ-ներից մեկի ամենահարմարավետ քցում պատիժը կրելիս կլիներ, Գ․ Նազարյանն ու իր մյուս մանդատավոր ընկերներն էլ  ստիպված չէին լինի նրա իշխանատենչության զոհը դառնալ, ամիսներ շարունակ փողոցներն ընկնել,  տարատեսակ ակցիաներ իրականացնել և ամենակարևորը՝ զոհասեղանին դնել իրենց պատիվն ու հեղինակությունը։

Նկատենք, որ ՀՀ-ում արձանագրված ամեն մի մահվանից հետո պետք է հրաժարական տար նաև Քոչարյանի իրավահաջորդը՝ Սերժ Սարգսյանը, որն, ի դեպ, Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության  ժամանակ ՀՀ Ազգային անվտանգության նախարարն էր,  իսկ մարտի 1-ի սպանդի ժամանակ՝ ՀՀ վարչապետը։ Դե իսկ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, որի պատճառով երեք ոստիկան զոհվեց, գունդը գրավածներին հաց տարած, կալանավորված  «Հաց բերող» անունը ստացած  Արթուր Սարգսյանն էլ մահացավ, Ս․ Սարգսյանը ՀՀ նախագահն էր։    

Հ․ Գ․ Դե իսկ Գեղամ Նազարյանը, հիշեցնենք,  մարտի 1-ի դեպքերից  առաջ և   հետո  (2006-2010 թթ․) խմբագրում էր ուլտրաընդդիմադիր «Հայք» օրաթերթը, որի էջերում զետեղված հոդվածները համեմված էին օրվա իշխանությունների՝ Քոչարանի,  Սարգսյանի   հասցեին ասված «քաղցր» խոսքերով։  Այս ամենը, սակայն, պարոն Նազարյանը միտումնավոր չի հիշում, մինչդեռ պիտի որ հիշեր ու հիշեցներ։ Որքան հիշում ենք՝ նա  ևս միացել էր Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու՝ տարիներ առաջ կազմակերպված  ստորագրահավաքին։     
 
Ելենա Ազատյան