Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանական գրեթե ցանկացած կրակոց Հայաստանում անվրեպ խոցում է նվազագույնը մի թիրախ՝ առաջացնում է տեղեկատվական «վակխանալիա»․Հակոբ Բադալյան

«Ադրբեջանական գրեթե ցանկացած կրակոց Հայաստանում անվրեպ խոցում է նվազագույնը մի թիրախ՝ առաջացնում է տեղեկատվական «վակխանալիա»․Հակոբ Բադալյան
Քաղաքականություն / Հայաստան
23:25, 01 август 2022
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է

«Ադրբեջանական գրեթե ցանկացած կրակոց Հայաստանում անվրեպ խոցում է նվազագույնը մի թիրախ՝ առաջացնում է տեղեկատվական «վակխանալիա», բառի բուն իմաստով: Տեղեկություններ է շրջանառում ով ասես՝ դեմքի լուրջ արտահայտությամբ կամ ֆեյքի լուրջ արտահայտությամբ: Ցանկացած աղբյուր ունի իր սպառողը, ընդ որում գրեթե ամեն մեկն իր աղբյուրին հավատում է իր աչքից ու ականջից ավելի: Եվ բոլորը որպես կանոն թքած ունեն ընդհանուր իրավիճակի վրա, առանցքայինն այն է, թե «վստահելի» աղբյուրից ստացած տեղեկատվությունը որքանով է հնարավորություն տալիս «մեխել» զուտ անձնական տեսակետները կամ «մաքրել անձնական հաշիվները»:

Ինչպե՞ս է հնարավոր այդօրինակ տեղեկատվական միջավայրում սահմանել հասարակական-քաղաքական, պետական լուրջ խնդիրներ ու շարժվել դրանց ուղղությամբ»: