Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը հայտարարել է Լաչինը շրջանցող նոր ավտոմայրուղու կառուցման ավարտի մասին

Ադրբեջանը հայտարարել է Լաչինը շրջանցող նոր ավտոմայրուղու կառուցման ավարտի մասին
Քաղաքականություն
15:03, 11 август 2022
Լաչին քաղաքը շրջանցող նոր ավտոմայրուղու շինարարությունն արդեն ավարտվել է, հայտնում է Ադրբեջանի պետական ավտոմոբիլային ճանապարհների գործակալությունը:

Գերատեսչության տվյալներով՝ ավտոմայրուղին համապատասխանում է երրորդ տեխնիկական կատեգորիային։ Ճանապարհի լայնությունը, որը թեքություններին ունի 3 գոտի և 2 գոտի՝ մնացած հատվածում, կազմում է 7-10,5 մետր, հողային շերտի լայնությունը 12-15 մետր է, ճամփեզրի լայնությունը՝ 2x2,5 մետր (5 մետր):

«Նախագծի շրջանակներում կառուցվել է նաև 149,5 մ երկարությամբ և 13,5 մետր լայնությամբ քառակողմ անցումներով ավտոմոբիլային կամուրջ: Նախագծի վերջին փուլում անցկացվել են ճանապարհի հորիզոնական գծանշման գծեր, իսկ որտեղ անհրաժեշտ է՝ տեղադրվել են ճանապարհային նշաններ և պաշտպանիչ պատնեշներ։  Շինարարական բոլոր աշխատանքներն իրականացվել են ըստ ժամանակացույցի և տեխնոլոգիական հաջորդականության»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Լաչին քաղաքը շրջանցող նոր ավտոճանապարհի շինարարությունը սկսվել է 2021 թվականի հուլիսին։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 32 կմ, որից 10 կմ-ն անցնում է Հայաստանի տարածքով։